Արարատյան հայրապետական թեմը՝ ատենապետի փոփոխության մասին

2025-ի մայիսի վերջից առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը չի գործել, ինչի արդյունքում հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի ջանքերով այն վերակազմավորվել է․ տեղեկացնում են Արարատյան հայրապետական թեմից։

«2025-ի սեպտեմբերի 28-ին նոր ձևավորված միության անդամներն  ընտրել են նոր ատենապետ՝ Սյուզաննա Զոհրաբյանին:

Հետևաբար, ս․ թ․ դեկտեմբերի 29-ին համացանցում տարածված տեղեկությունը, թե նախկին ատենապետ Ա. Վարդանյանն ազատվել է ատենապետի պաշտոնից (իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը հնչեցնելու համար), իրականությանը չի համապատասխանում»,- ասված է թեմի տարածած հաղորդագրությունում:

Leave a Comment