Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի դեկտեմբերի 22-28-ը:
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.22 մ (28.12.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից և 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 17 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի դեկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.005 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 28-ը ներառյալ՝ 119.603 մլն.մ³: