Հեռախոսազրույց է տեղի ունեցել Բայրամովի և Վրաստանի ԱԳ նախարար Բոչորիշվիլիի միջև, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի դեպի Հայաստան արտահանման սակագնային հարցում ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել այդ ուղղությամբ աշխատանքների շարունակման կարևորությունը: Բայրամովը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ հարցը օպերատիվ կերպով լուծելու համար: