Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 31-ի հետկեսօրյա ժամերից, հունվարի 1-ին, 2-ի մինչև կեսօր Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ։
Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որի ակտիվությունը մեծ կլինի հատկապես Վայոց Ձորում և Սյունիքում։
«Այսօր ցերեկվա ժամերին մեծ մասերում սպասվում է ձյուն։ Վայոց Ձորի և Սյունիքի մարզում միջին ինտենսիվության կլինի, իսկ մյուս շրջաններում՝ թույլ։ Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն Վայոց Ձորում ու Սյունիքում, մյուս շրջաններում կդադարեն։ Դեկտեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 30-ի, լույս 31-ի գիշերը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ», – ասաց Սուրենյանը։