Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ասուլիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն հայտարարել է, որ ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: ՔՊ վարչությունը հաստատել է Ավինյանի թեկնածությունը:
«Այո, ես ընդգրկված եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում»,-ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։