Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Թեմա՝ կինոյի միջազգային օրը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 28-ին, քանի որ 1895 թվականի այս օրը Փարիզում Լյումիեր եղբայրները հանրությանը ներկայացրին իրենց «կինեմատոգրաֆ»-ը՝ ցուցադրելով առաջին ֆիլմը, ինչը համարվում է կինոյի ծնունդը։ Տոնը նվիրված է կինոյի սիրահարներին և կինոգործիչներին։
Ինչպես նաև՝ օրվա տեղեկատվական բլոկը․
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: