Ի վերջո, ե՞րբ է սկսվելու մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը, այն կառուցվելո՞ւ է, թե ոչ՝ լրագրողի հնչեցրած հարցին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ասուլիսում այսպես արձագանքեց. «Ես ասել եմ, որ մենք ունենք փաստացի արդեն իսկ փորձաքննություններն անցած նախագիծ, որի հիման վրա ունենալու ենք կառավարության հատուկ որոշում: Եվ առաջին հերթին հայտարարելու ենք մրցույթ տեխհսկողի, որպեսզի վստահ լինենք, որ կառուցման գործընթացի վերաբերյալ ունենք վերահսկողություն, որովհետեւ մետրոյի կայարաններ կառուցելու մասնագիտական վերահսկողության լայն փորձ Հայաստանի Հանրապետությունում չկա: Մեզ պետք է միջազգային տեխհսկող: Եվ հաջորդ իսկ տարի հայտարարվելու է կառուցման մրցույթ»:
Տեսանյութը՝ քիչ անց.
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ չի ասել, թե 5 տարում կայարանը կկառուցվի, նա նշեց, որ հաջորդ տարվա համար բուն կառուցման աշխատանքների համար համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:
Հիշեցնենք, որ օրերս նա ասել էր, որ Աջափնյակ կայարանի համար նախատեսված գումարներով նոր տրոլեյբուսներ են գնել:
Ասուլիսն` ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
