Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը։
IFFHS-ի վարկածով 2025 թ. խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
- Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի»):
- Պաշտպաններ՝ Նունու Մենդեշ (ՊՍԺ), Վիլյամ Պաչո (ՊՍԺ), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ):
- Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»), Լամին Յամալ («Բարսելոնա»):
- Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ):
Ավելի վաղ IFFHS-ը հրապարակել էր նաև 2025 թվականի լավագույն մարզիչների անունները. ակումբային մակարդակում լավագույնն է ճանաչվել Լուիս Էնրիկեն (ՊՍԺ), իսկ ազգային հավաքականների մարզիչների պայքարում՝ Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիա):