TRIPP-ը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Փաշինյանի քարոզարշավի հիմնական տարրերն են․НГ

2026 թվականի սկզբին Հայաստանը սպասում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին: Վաշինգտոնը նաև նախատեսում է նոր դեսպան ուղարկել Երևան, որն ակտիվորեն կզբաղվի «Թրամփի երթուղու» կառուցմամբ: Մինչդեռ Հայաստանի իշխանություններն արդեն ծրագրեր են մշակում Ադրբեջանի հետ սահմանը բացելու ուղղությամբ․ գրում է «Независимая Газета»-ն։

Ակնկալվում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կնպաստի «Թրամփի երթուղու» զարգացմանը և նույնիսկ կարող է մասնակցել TRIPP նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությանը։

Միացյալ Նահանգները դեռևս մեկնաբանություններ չի արել այս հարցի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները հույս ունեն զարգացնել սահմանային առևտուրն Ադրբեջանի հետ։

Եթե նախկինում Ադրբեջանի իշխանությունները պնդում էին միայն Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցում, այժմ նրանք որոշել են, որ պաշտոնական խաղաղությունն անիմաստ է առանց «Թրամփի երթուղու» մեկնարկի։

TRIPP-ը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Փաշինյանի քարոզարշավի հիմնական տարրերն են՝ հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սակայն ընդդիմությունը համոզված է, որ այս նախագծերը նպաստում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերին՝ այդպիսով սպառնալով երկրի անվտանգությանը։

Leave a Comment