29 դեկտեմբերի 2025 – 10:37 AMT
PanARMENIAN.Net – Երևանի հոսանքազրկված հատվածներում էլեկտրամատակարարումը, նախնական գնահատականով, հնարավոր կլինի վերականգնել մինչև դեկտեմբերի 29–ի 22։00–ն։ Այդ մասին հայտարարել է ՀԷՑ–ի մամուլի ծառայությունը։
Երևանի որոշ թաղամասեր հոսանքազրկումը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 28–ի գիշերը՝ էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով։
««Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները»,–հայտնում են ՀԷՑ–ից։
Նշվում է, որ ինչպես դեկտեմբերի լույս 28–ի ամբողջ գիշեր, այնպես էլ դեկտեմբերի լույս 29–ի գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տարել «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Ընկերությունը ներկայացրել է հասցեների ցուցակ, որտեղ մատակարարումն առայժմ վերականգնված չէ կամ գործում է մասնակի ռեժիմով։ Դրանք են՝
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Մուրացան» փողոցը՝ մասնակի,
«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի,
Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝
«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,
«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ,
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,
«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ,
«Նոր Արեշ» փողոցն՝ ամբողջությամբ,
«Էրեբունի» փողոցը՝ մասնակի,
«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի,
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկներ» 1, 2, 3, 4, 5 նրբանցքներ,
Գրիգոր Լուսավորիչ ծննդատուն (մատակարարումը կատարվում է դիզելային գեներատորներով՝ մինչև կենտրոնական համակարգի վերականգնումը),
«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի,
«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի,
«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,
«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,
«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի,
«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի,
«Վարդաշեն» 3 փողոցը՝ ամբողջությամբ։
Նշվում է նաև, որ վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը:
Դեկտեմբերի 27-ին՝ կեսգիշերին մոտ, հրդեհ է բռնկվել Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ճանապարհին՝ մոտ 200 քմ մակերեսով տարածքում։ Հրդեհի հետևանքով մասնակիորեն վնասվել է էլեկտրական ենթակայանի գույքը։ Պարզվել է, որ հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28-ին՝ 00։53-ին, իսկ մարվել՝ 01։20-ին։