​Մագնուս Կարլսենը՝ արագ շախմատի աշխարհի վեցակի չեմպիոն — Armsport.am

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հաղթող է ճանաչվել Դոհայում անցկացված արագ շախմատի (ռապիդ) աշխարհի առաջնությունում։

​12 տուրերի արդյունքում Կարլսենը վաստակել է 10,5 միավոր և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։
​Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևը (9,5 միավոր)՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով հնդիկ Արջուն Էրիգայսիին, որը եզրափակել է լավագույն եռյակը։

​9,5-ական միավոր են վաստակել նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս Նիմանը և Լենիեր Դոմինգես Պերեսը։

Նշենք, որ 35-ամյա Կարլսենի համար սա արագ շախմատի աշխարհի չեմպիոնի 6-րդ տիտղոսն է։

Leave a Comment