ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսության եթերում, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Շատ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, ժամանակն է ունենալ առարկայական քայլեր։ Շատ մոտ ապագայում առաջընթաց կունենանք։
- Ներկրված ցորենն ու բենզինը հաստատված խաղաղության դրսևորում են։
- Իհարկե, չեմ ուզում ասել, որ բոլոր խնդիրները լուծված են․ կան Բաքվի բանտերում պահվող անձինք, շարունակաբար լսում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը․ սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են լուծման։
- Խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք անհրաժեշտ ճանապարհը, «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը մենք համարում ենք տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։
- Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն։
- ՀՀ իշխանությունների օրակարգում չկա ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման և ՌԴ-ի հետ որևէ կապ խզելու հարց։
- Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ․ իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում: