Շարա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) մարզիչ Գոռ Ազիզյանը արձագանքել է Արման Ծառուկյանի մեղադրանքներին։ Ավելի վաղ հայ մարտիկը մրցակցին մեղադրել էր դեկտեմբերի 30-ին կայանալիք մենամարտին նվիրված մամուլի ասուլիսին չներկայանալու մեջ՝ նրան անվանելով «տարօրինակ ծովահեն»։
Ազիզյանը սոցիալական ցանցերում պարզաբանել է, որ իրենց չվերթը չեղարկվել է, սակայն իրենք սեփական միջոցներով նոր տոմսեր են գնել։
«Խնդրում եմ, դադարեցրու։ Այս խոսակցություններն ինձ հիշեցնում են մեջքի ցավի մասին խոսակցությունները»,- նշել է Ազիզյանը։
Հիշեցնենք, որ Բուլետի և Ծառուկյանի միջև գրեփլինգի մրցամարտը տեղի կունենա երեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, Երևանում անցկացվող Hype FC մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում։
Պրոֆեսիոնալ մակարդակում Ծառուկյանն ունի 23 հաղթանակ և 3 պարտություն, իսկ Բուլետը MMA-ում տոնել է 20 հաղթանակ և կրել 1 պարտություն։