Ես նրա երկրպագուն եմ. Սեմենյոն ընտրություն է կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև

Անգլիայի Պրեմիեր լիգայի այս տարվա հայտնություններից մեկը՝ «Բորմուտի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոն, պատասխանել է ժամանակակից ֆուտբոլի ամենատարածված հարցին։ 

25-ամյա գանացին, որը շուտով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հեշտությամբ ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։

«Մեսսի, անկասկած։ Ես ոչ մի կերպ չեմ թերագնահատում Ռոնալդուի նվաճումները․ նա անհավանական է։ Այն, ինչ նրանք երկուսն են հասել, անհավանական է, բայց ես Մեսսիի երկրպագու եմ», — Սեմենյոյի խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։

40-ամյա Ռոնալդուն ներկայումս խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում», իսկ 38-ամյա Մեսսին՝ ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Leave a Comment