Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր վիրահատվել է։
Վիրահատությունն արվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ բանտախցում գտնվող Միքայել Սրբազանի առողջական վիճակը 2 շաբաթ առաջ վատթարացել էր։ Փաստաբանական խումբը դիմել էր Քրեակատարողական բժշկության կենտրոնին։ Արդարադատության նախարարությունից առաջարկել էին, որպեսզի Սրբազանը վիրահատվի հենց այդ կենտրոնում, սակայն նա նախընտրել էր բուժօգնություն ստանալ «Իզմիրլյանում»։
Նշենք, որ Միքայել Սրբազանը փաստաբանական խմբին արգելել էր բարձրաձայնել իր առողջական խնդիրների մասին առհասարկ, նաև՝ դատարանում։