
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հանրապետության վարչապետի թեկնածու լինելու մասին այսօր լրագրողներին հայտնել է կուսակցության մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նա նշել է, որ կուսակցության դեկտեմբերի 14- ի համագումարից հետո վարչությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարածքային կառույցների եւ ակտիվի հետ։ Դրանից հետո ՀԱԿ հանրապետական խորհուրդը միաձայն որոշել է, որ վարչապետի իրենց թեկնածուն Լեւոն Զուրաբյանն է։
«Մենք խիստ կարևորում ենք առաջիկա ընտրություններին մեր մասնակցությունը։ Այն բացարձակ սովորական ընտրություններ չի, խորհրդարան մտնելու խնդիր չէ բացարձակ, մենք այն գնահատում ենք այսպես մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը, և այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդամենը խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին»,- ասել է Արամ Մանուկյանը։
Նա նշել է, որ իրենց խնդիրը նախընտրական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինքով մասնակցությունն է։