Երթուղային «Գազել» է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազել» է կողաշրջվել, կա տուժած, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, Գյումրի-Կամո ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի հետևանքով այլ տուժածներ չկան։