Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այսօր լրագրողներին հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Համապետական խորհուրդը եւ կուսակցության գործադիր վարչությունը միաձայն կայացրել են որոշում՝ մասնակցել առաջիկա ընտրություններին եւ կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին»,- ասաց Արամ Մանուկյանը։
Նա նշեց, որ խիստ կարեւորում են առաջիկա ընտրություններին իրենց մասնակցությունը, դրանք սովորական ընտրություններ չեն։ «Մենք այն գնահատում ենք այսպես՝ մեր երկիրը գտնվում է ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը։ Եվ այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդամենը խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, ավելի մեծ ու մտահոգիչ է՝ մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ՝ առավելագույնը մեծ դաշինք կամ այնպիսի դաշինք ձեւավորելու համար, որով հնարավոր կլինի մեր երկիրը փրկել այս գահավիժումից»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ այս իշխանություններն ունեն 10 տոկոս վարկանիշ, եւ 10 տոկոսանոց վարկանիշի դեպքում չհաղթել այս իշխանությանն ուղղակի ամոթ է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: