Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստերը։ Դեկտեմբերի 25-ին, նախագահությամբ Մերի Մոսինյանի, անցկացվեց հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը, պաշտպաններ Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշչյանը, Մանուկ Մելքոնյանը, մեղադրյալներ Արմեն Մաթևոսյանը, Գևորգ Ղուկասյանը, Սաշա Զաքարյանը, Սպարտակ Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանը և վկա Կարեն Եղիազարյանը։
Շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը։ Վկա Կարեն Եղիազարյանը ձեռք է բերել հողատարածք։ Նա նշեց, որ անձամբ չի մասնակցել գնման գործընթացին, միայն ներկա է եղել այն դեպքում, երբ իր ներկայությունը անհրաժեշտ է եղել։ Վկան նշեց որ գնման գործընթացը մեծամասամբ կազմակերպել է հայրը։ Քննարկման առարկա հողատարածքը գտնվում է քաղաք Գյումրիում, Շահումյան փողոցում։ Հանրային մեղադրող Հայկ Խաչատրյանը հարցեր տվեց պարզելու, թե ի՞նչ ընթացակարգով է տեղի ունեցել գնման գործընթացը։
Վկան հայտնեց, որ Կադաստրի կոմիտեն առաջին անգամ մերժել է գրանցման դիմումը, հիմնավորելով, որ հողը ծանրաբեռնված է, հետո՝ համապատասխան շինության ապամոնտաժումից հետո ստացել են վկայականը։ Տեղեկացրեց նաև, որ տեղյակ չեն եղել, որևէ մեկը չի հայտնել, որ հողամասը ենթակա չէ մասնավորեցման, քանի որ զբոսայգու տարածք է ՝ կանաչ գոտի։
Հաջորդիվ հարցաքննվեց նաև Աշոտ Մազմանյանը, նա նախկինում աշխատել էր քաղաքապետարանում, որպես աշխատակազմի քարտուղար։ Վկայի խոսքով՝ հողերի մասնավորեցման հետ կապված որևէ կապ չի ունեցել, հոցի օտարման գործով զբաղվում էր քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը։
Աշոտ Մազմանյանը ասաց, որ, երբ որևէ հարց էր առաջանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հետ կապված, անպայման քաղաքաշինության բաժնի պետը և իրավաբանը դիմել են մարզպետարան, քաղաքաշինության նախարարություն և փաստաթղթի առկայության պարագայում նոր իրենք ստորագրել են։ Նշեց նաև, որ որևէ որոշման հիմքերին ծանոթ լինելը իր պարտականությունների մեջ չէր մտնում, նա միայն քաղաքապետի ստորագրությունն է հաստատել։
Վկային հարցեր ուղղեց նաև մեղադրյալ Վարդան Ղուկասյանը։
Վկայի հարցաքննության մանրամասները դատական նիստի տեսանյութում։
Հարցաքննության ավարտին վկան նշեց, որ քաղաքապետը խորհրդակցությունների ժամանակ ասել է, որ բոլորից պահանջում է չխախտել օրենքի սահմաններըև դա ուղենիշային է եղել բոլորի համար։
Հարցաքննությունից հետ Վարդան Ղուկասյանը ելույթ ունեցավ, նշեց մեղադրանքը որ առաջադրվել է իրեն, պետք է առաջադրվի մի շարք աշխատակիցների, քանի որ բոլոր պայմանագրերը հաստատվել են նրանց կողմից։
«Ես պահանջում եմ, որ բոլոր այդ տարիներին ստուգող կառույցների՝ վերջում տրված արձանագրությունը պահանջեք, որ բերեն այստեղ տեսնենք ինչ խախտումներ է կատարվել»,- ասաց Ղուկասյանը։
Այսպիսով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կկայանա 2026 թվականի փետրվարի 10-ին, ժամը 16։30։ Համաձայնեցվեց ևս երկու նիստ՝ փետրվարի 17-ին, ժամը 16։00 և փետրվարի 27-ին ժամը 14:30-ին։
Նիստի ավարտին Վարդան Ղուկասյանը ամանորյա մաղթանք հնչեցրեց։