Ռոբոտ «օգնականներից» մինչև AI-ով աշխատող շրթներկ. Euronews-ը ներկայացրել է 2025-ի ամենահետաքրքրական տեխնոլոգիական նորամուծությունները

Արհեստական ​​բանականության (AI) ոլորտում խոշոր ձեռքբերումներից մինչև ռոբոտաշինության և նոր սերնդի սարքավորումների արագ աճ․ 2025 թվականն աչքի է ընկել հավակնոտ և երբեմն անսպասելի տեխնոլոգիական առաջընթացով․ գրում է Euronews-ը։ 

Լրատվամիջոցն անդրադարձել է տարվա ամենաանսովոր տեխնոլոգիական նորամուծություններից մի քանիսին՝ կենդանիների ընկերակից ռոբոտներից մինչև արհեստական ​​բանականությամբ աշխատող շրթներկի ապլիկատորներ:

Ռոբոտները, որոնք մի ժամանակ թվում էին հեռավոր ապագայի ֆանտազիա, արդեն իրականություն են․ ամենաառաջադեմներից մեկը մարդանման ռոբոտ NEO-ն է։ Նա աշխարհում սպառման ենթակա առաջին մարդանման ռոբոտն է, որը կարող է ծալել լվացքը, դասավորել դարակները և կարգուկանոն պահպանել տանը։

Այս տարի ներկայացվել է նաև AI-ով աշխատող շուն լվացող մեքենա, Mirumi անունով փափուկ խաղալիքը, որը կարող է ամրացվել պայուսակին և ունի սենսորներ, որոնց շնորհիվ կարողանում է շրջվել դեպի առարկաներն ու մարդկանց և ամաչելով հետ քաշվել, երբ իրեն վախեցնում կամ դիպչում են։ Նորամուծությունների թվում են հեռախոսի սիլիկոնե պատյան Skincare-ը, որը փոխում է գույնն ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության տակ՝ օգտատիրոջը հիշեցնելով օրվա ընթացքում արևապաշտպան քսուք օգտագործել։

Ամբողջական շարքը՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment