Վարչապետը պարզաբանել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հիմնական կոմպոնենտները

ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում վարչապետը առաջարկեց կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երեք հիմնական կոմպոնենտի վրա, որպեսզի դրանք հանրությանը ավելի հասկանալի լինեն։

Առաջին հիմնական կոմպոնենտը․ ինչպե՞ս է աշխատում ծրագիրը։

«Մենք մեկ անձի հաշվով ենք գումար հատկացնում բնակարան ձեռք բերելու համար՝ կախված գոտիականությունից, այսինքն՝ տարբեր վայրերում տարբեր չափի գումար ենք հատկացնում։ Սակայն բոլոր դեպքերում այս համակարգը գործում է անձի հաշվով, այսինքն՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով»,– ասել է վարչապետը։

Հավելելով, որ «վերլուծել ենք և տեսել, որ կան ընտանիքներ, որոնք բաղկացած են մեկ հոգուց։ Այսինքն՝ որքան էլ բարձր լինի այդ ցուցանիշը՝ մեկ անձի հաշվարկով բանաձևը, կա հավանականություն, որ նրանք չեն կարողանալու կամ չեն ցանկանալու բնակարան գնել»։

Այդ դեպքում առաջարկվում է հետևյալը․ «Եթե իրադրությունն այդպիսին է, որովհետև կարող է լինել մարդ, որը մի հոգուց բաղկացած ընտանիք է և օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով որոշի գնալ այլ ճանապարհով, ապա նման իրավիճակում մենք կառաջարկենք, որ մարդը որոշակի համակարգում հաշվառվելով՝ իր բնակվարձի հարցում ստանա աջակցություն ոչ թե մեկ կամ երկու տարով, այլ 10 տարով, որպեսզի նրա տանիք ունենալու խնդիրը ապահովվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

 






Կարդացեք նաև՝

Leave a Comment