«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին Reece Mennie youtube-ի ալիքում ունեցած պոդքաստի ընթացքում հայտնել է, որ լոնդոնյան թիմը դեռևս պատրաստ չէ հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան:
«Շատ երիտասարդ թիմ է, որտեղ խաղում են որակյալ ֆուտբոլիստներ, բայց դեռևս պակասում է փորձը: Ինձ դուր է գալիս սեփականատիրոջ երկարաժամկետ և հավակնոտ ծրագիրը: Ամեն դեպքում, պետք է ավելացնել հասունությունը:
Չնայած չեմպիոնության մասին մտածելը դեռ վաղ է՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը շատ իրատեսական է»,- ասել է Թերին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում լոնդոնցիները 17 խաղում վաստակել են 29 միավոր և զբաղեցնում են 4-րդ տեղը: