Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կարգադրի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում դադարեցվել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 38 փողոցի գազալցակայանի գործունեությունը . այն կապարակնքվել է։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀԿԱԾ-ից։
Դադարեցվել է նաև Կոտայքի մարզի գ. Քանաքեռավանի Երևանյան խճուղի 1 հասցեի «Օռանժ Օիլ» ՍՊ ընկերության հեղուկ գազալցակայանի գործունեությունը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կարգադրի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում։ Գազալցակայանը կապարակնքվել է։