Կաթոլիկ եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ դիմել են Հռոմի պապ Լևոն 14-րդին, կոչ անելով ազդեցություն գործել Ադրբեջանի իշխանությունների հանդեպ, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու նպատակով: Ովքե՞ր են նախաձեռնողներն ու ստորագրողները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նախաձեռնողները հայ կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցիների հոգևորականներն են, ովքեր դիմել են իրենց հեղինակավոր գործընկերներին, որոնցից ավելի քան 10-ը ստորագրել են այս նամակի ներքո։ Նրանց թվում են հեղինակավոր եպիսկոպոսներ և կարդինալներ։ Նրանք կոչ են անում Սուրբ Աթոռի ղեկավարությանը միջամտել խնդրի լուծմանը, քանի որ և՛ Հռոմի պապը, և՛ ընդհանրապես Վատիկանը մեծ հեղինակություն ունեն և դիվանագիտական լուրջ կապեր, որոնք կարող են օգտակար լինել խնդրի լուծման համար»,- ասել է Երկանյանը։
Վերջերս այս խնդրի նկատմամբ հետքարքրթությունն արտերկրում ակտիվացել է: Ինչի՞ հետ է դա կապված և երբ կարող են կայացվել հայ ռազմագերիների դատավճիռները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: