«Շատ լավ զրույց Ուիթքոֆի և Քուշների հետ». Զելենսկի — Հայաստանի Հանրային Ռադիո

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ:

«Մենք քննարկել ենք աշխատանքի որոշ կարևոր մանրամասներ: Կան լավ գաղափարներ, որոնք կարող են աշխատել համատեղ արդյունքի և երկարատև խաղաղության համար», — գրել է նա իր X միկրոբլոգում։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուիթքոֆին և Քուշներին իրենց կառուցողական, ինտենսիվ աշխատանքի, ինչպես նաև ուկրաինացիներին ուղղված բարի խոսքերի և Սուրբ Ծննդյան շնորհավորանքների համար:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է. «Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով՝ Ուկրաինայի դեմ այս դաժան ռուսական պատերազմին վերջ դնելու և բոլոր փաստաթղթերն ու քայլերը իրատեսական, արդյունավետ և հուսալի դարձնելու համար»:

Leave a Comment