Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան դիտարկում է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխության տարբերակը։ «Ներքնակագործները» շահագրգռված են 30-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմամբ, որի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Ինչպես հայտնում է AS պարբերականը, խաղացողը պատրաստ է տեղափոխվել «Ատլետիկո», սակայն իր ապագայի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Չի բացառվում, որ մյունխենյան գրանդը Գորեցկային առաջարկի երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն աշխատավարձի կրճատմամբ և պահեստայինի կարգավիճակով։ Transfermarkt-ը գերմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև թուրքական «Ֆեներբահչեն» և Թուրինի «Յուվենտուսը»։