Ադրբեջանի իշխանությունները Կարեն Ավանեսյանին դատապարտել են 16 տարվա ազատազրկման։
Ըստ APA-ի՝ դատավճիռը հրապարակվել է այսօր դատարանում։ Դատախազը Կարեն Ավանեսյանի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ Ավանեսյանին (ծնվ. 1967թ.) մեղսագրվող արարքի հանգամանքները հայտնի են բացառապես ադրբեջանական իշխանությունների մատուցմամբ։ Նա մեղադրվում է երկու ոստիկանի սպանության փորձի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։