Ո՞վ է ՀՀ-ում գործակալ՝ ՌԴ-ի հետ կապն ամրապնդողնե՞րը. Զախարովան՝ գործակալների, եկեղեցու դեմ արշավի ու Կալլասի «օգնության» մասին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի ՌԴ-ն, որ Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների հետապնդումներն ուղեկցվում են Ռուսաստանի և ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի մեղադրանքներով, ասել է՝ անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունն ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ»։

«Ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են նրանք նույնականացվում։ Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։

Բայց եթե պարզապես հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, ապա դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է նա։

Leave a Comment