Մթնոլորտային օդի որակի գնահատման և հանրայնացման համար կապահովվի իրավական հիմք, կսահմանվի օդի որակի ինդեքս


Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը և մոնիտորինգի ցուցանիշները:


Արդյունքում կապահովվի իրավական հիմք մթնոլորտային օդի որակի գնահատման և հանրայնացման բնագավառում, կսահմանվեն մոնիտորինգի ենթակա հիմնական ցուցանիշները, հստակ կտարանջատվեն մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրող մարմինների պարտականությունների շրջանակները, կսահմանվի օդի որակի ինդեքս, ինչի շնորհիվ հասանելի և տեսանելի կլինի հանրությանը, զգայուն բնակչությանը և խոցելի խմբերի համար մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունը։

Դիտումների քանակ1

Leave a Comment