ԱԺ-ում այս ամիս 3-րդ անգամ են պարգևավճարներ ստանում – Live News

Ազգային ժողովում այս ամիս արդեն 3 անգամ պարգևավճար են ստացել, ինչպես պատգամավորները, այնպես էլ ԱԺ աշխատակազմն ու պետական ծառայողները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ  պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

  1. Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին և 12-ին ևս կարգադրություններ էր ստորագրել՝ պարգևատրելու վերաբերյալ։ Ասել է թե՝ հայրենի խորհրդարանականները այս ամիս 3 անգամ պարգևավճար են ստացել։

Leave a Comment