Հարավային Կալիֆոռնիայում տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղների պատճառ են դարձել։ Իշխանությունները վարորդներին զգուշացրել են չերթևեկել ճանապարհներին՝ միաժամանակ կոչ անելով ջրհեղեղի գոտիների բնակիչներին տարհանվել կամ ապաստան գտնել․ հայտնում է Reuters-ը։
Լոս Անջելեսից արևելք գտնվող անձրևոտ լեռնային հանգստավայր Ռայթվուդում արտակարգ իրավիճակների խմբերն օրվա մեծ մասն անցկացրել են տասնյակ փրկարարական զանգերին պատասխանելով և վարորդներին ջրասույզ մեքենաներից անվտանգ դուրս բերելով։