ԱՄՆ միջնորդությամբ կանխվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է 2025 թվականը՝ ներկայացնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումները։

Ռուբիոն մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր էր նոր պատերազմ, որը, նրա բնորոշմամբ, «սարսափելի կլիներ»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներգրավվածության և դիվանագիտական ջանքերի արդյունքում հաջողվել է կանխել այդ սցենարը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ, որը կարող էր սկսվել։ Դա սարսափելի կլիներ։ Մենք դա իրականացրինք»,– ասել է պետքարտուղարը՝ խոսելով հակամարտությունների կանխարգելման մասին։

Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը շարունակել է ակտիվ դիվանագիտական քաղաքականություն՝ ուղղված միջազգային լարվածությունների նվազեցմանը և տարածաշրջանային կայունության պահպանմանը։

Leave a Comment