Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում քննարկման դրված՝ 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը։
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
Գետի պերկես (Perca fluviatilis L.) ձկնատեսակի անսահմանափակ որսը պայմանավորված է տվյալ ձկնատեսակի ինվազիվ լինելու հանգամանքով (Arakelyan et al., 2024) և նրա տարածվածության կանխարգելման անհրաժեշտությունից։ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Կնդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) ձկնաբանության լաբորատորիայի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ Արարատի, Շիրակի մարզերում, Երևանում պերկես ձկնատեսակը ոչ միայն հանդիպում է, այլև ակտիվորեն բազմանում է և արագորոն մեծացնում է իր թվաքանակը, ինչը անկասկած, հետագա տարածման դեպքում կարող է ունենալ լրջագույն բացասական հետևանքներ ՀՀ ջրային էկոհամակարգերի վրա։ Պերկեսը ունի բարձր հարմարվողականություն տարբեր կենսապայմաններում ապրելու և բազմանալու առումով։ Հետևաբար՝ նրա հայտնվելը այնպիսի էկոհամակարգերում, որտեղ կան տեղաբնակ, էնդեմիկ ձկնատեսակներ, կարող է լուրջ վնաս պատճառել դրանց պոպուլյացիաներին և խախտել էկոհամակարգերի հավասարակշռությունը։
Նախատեսվում է՝
- Սահմանել 2026 թվականիընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ
1) Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում արգելվում է սիրողական ձկնորսությունը.
-
- ա. սույն հրամանի հավելվածով չսահմանված կենդանատեսակների նկատմամբ,
- բ․սույն հրամանի հավելվածի 1-ից 16-րդ ենթակետերով սահմանված կենդանատեսակների նկատմամբ՝ դրանց ձվադրման ժամանակահատվածներում, իսկ սույն հրամանի հավելվածի 17-րդ ենթակետով սահմանված կենդանատեսակի նկատմամբ՝ Սևանա լճում և դրա բազմացման ժամանակահատվածներում,
2)Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ, և այլն) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով,
3) սիրողականձկնորսությունն իրականացվում է մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով (կարթերով)` յուրաքանչյուրը ոչ ավել քան երկու կեռիկով (երկու կամ երեք ելունով կեռիկները համարվում են որպես մեկ կեռիկ),
4) խեցգետնիորսն իրականացվում է առավելագույնը երեք խեցգետնորսիչով` մինչև 70 սմ տրամագծով և 22 միլիմետրից ոչ պակաս խորշերով,
5) 2026 թվականիորսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակով որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել գետի պերկես (Perca fluviatilis L.) ձկնատեսակի անսահմանափակ որս ամբողջ տարվա ընթացքում՝ ներառյալ ձվադրման ժամանակահատվածը։
- Շրջակա միջավայրի նախարարությանկենսառեսուրսների կառավարման վարչության պետին`
- կենդանականաշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի հավելվածում նշված կենդանատեսակները և դրանց չափաքանակները,
- Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը։
- Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարիմամուլի քարտուղարին` զանգվածային լրատվության միջոցներով ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի լուսաբանումը:
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանատեսակները և դրանց չափաքանակների սահմանման համար հիմք է հանդիսանում Կենտրոնի 2025 թվականի նոյեմբերի 27-ի N2459-502 գրությամբ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված առաջարկությունները: