Դեկտեմբեր ամսվանից աշխատավարձից պահվող վճարներին ավելանում է ևս մեկ բաղադրիչ՝ առողջության ապահովագրության վճար: Iravaban.net-ը ներկայացնում է ներդրվող ապահովագրության վճարման չափերը՝ ըստ աշխատավարձի։
Առողջության ապահովագրությունը պարտադիր է լինելու բոլոր աշխատակիցների համար, բայց ոչ բոլոր դեպքերում է այս վճարը գանձվելու աշխատակցից:
Առողջության ապահովագրության վճարը չի գանձվելու մինչև 18տ. ,65տ. և բարձր տարիքի աշխատակիցներից, այն աշխատակիցներից, որոնց աշխատավարձը չի գերազանցում 200.000դրամը :
Թվարկված դեպքերում ապահովագրության ծախսերը հոգալու է պետությունը։
Առողջության ապահովագրության համար գանձվող գումարը ըստ աշխատավարձի
եթե աշխատավարձը կազմում է 200.001 դրամ և ավելի, ապա ԱԱ վճարը գանձվում է հետևյալ չափով՝
- մինչև 500.000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 4.800դր (ևս 6.000 դրամ փոխանցում է պետությունը),
- 500.001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ -10.800դր:
Այս ամենին զուգահեռ նվազում է դրոշմանիշային վճարի դրույքաչափը հետևյալ կերպով՝
- մինչև 200.000 դրամի դեպքում չի նվազում,
- 200.001դր-500.000դր դեպքում նվազում է 300դրամով,
- 500.001դր -1.000.000դր նվազում է 3.300դրամով,
- 1.000.001 ից բարձրի դեպքում նվազում է 10.800դրամով: