Հարավային Կալիֆոռնիայում սպասվում է վերջին տարիների ընթացքում ամենաանձրևոտ Սուրբ Ծնունդը․ Լոս Անջելեսի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել

Հարավային Կալիֆոռնիայում հորդառատ անձրևներ են, լեռնային շրջաններում ձյուն է տեղում։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել Լոս Անջելեսի, Օրանժի, Ռիվերսայդի, Սան Բերնարդինոյի, Սան Դիեգոյի և Շաստա յի շրջաններում։

Տարածաշրջանի օդերևութաբանները նշել են, որ սպասվում է վերջին տարիների ընթացքում ամենաանձրևոտ Սուրբ Ծնունդը և զգուշացրել են անցյալ տարվա հունվարի անտառային հրդեհներից դեռևս վերականգնվող տարածքներում ջրհեղեղների, սելավաբեր հոսքերի և սողանքների մասին։

Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկության տվյալներով՝ Սակրամենտոյի շրջանում «եղանակային վատ պայմանների հետ կապված վթարի» հետևանքով առնվազն մեկ մարդ մահացել է։

Leave a Comment