Պերեսը գնում է երկրպագուների դեմ. Ռեալի նախագահի անսպասելի որոշումը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է թիմում պահել հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Marca-ն։

​Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբի» ղեկավարը ծրագրում է առաջիկայում երկարաձգել բրազիլացու հետ գործող պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։

​Հատկանշական է, որ ավելի վաղ Marca-ի անցկացրած հարցման արդյունքում «Ռեալի» երկրպագուների ճնշող մեծամասնությունը՝ 86 տոկոսը, կողմ էր արտահայտվել ֆուտբոլիստի վաճառքին։

​25-ամյա հարձակվողը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից։ Մադրիդյան թիմի կազմում նա անցկացրել է 346 հանդիպում՝ դառնալով 111 գոլի և 91 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 24 խաղի, խփել 5 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։

Transfermarkt պորտալը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

Leave a Comment