Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը Վերաքննիչի վճիռները կբողոքարկի Վճռաբեկում

Սամվել Կարապետյանի պաշտպանների թիմը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում է ներկայացրել․ գրել է Արամ Վարդևանյանը։

Նա նաև հայտնել է, որ այսօր ներկայացրել են Վճռաբեկ բողոքներ՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ, ինչով մերժվել էին փաստաբանական խմբի և դատախազության ներկայացրած բողոքները:

«Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Leave a Comment