Պեդրին նշել է Բարսելոնայի չորս գլխավոր մրցակիցներին Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նշել է, թե որ ակումբներին է համարում իր թիմի գլխավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։

«Առաջին հերթին կնշեմ ՊՍԺ-ն։ Նրանք գավաթի գործող հաղթողներն են։ Լոնդոնի «Արսենալը» հիմա շատ ուժեղ թիմ ունի։ Այս ցանկում կներառեմ նաև Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին», – իսպանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Esquire-ը։

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում կայացած վեց տուրերից հետո կատալոնացիները 10 միավորով գտնվում են 15-րդ հորիզոնականում։

Leave a Comment