
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություն կատարելու նախագիծը:
Հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, նախարարության ենթակա կառույցների իրականացրած մշտադիտարկումների և ստուգումների արդյունքները, ինչպես նաև հանրակթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների և ծնողների ներկայացրած առաջարկությունները՝ չափորոշիչը խմբագրվել է՝ այն դարձնելով առավել հստակ և ճկուն ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման առումով։
Փոփոխության հիմնական ուղղությունները՝
ուսումնական պլան կազմելու կարգավորումները՝ ավելի ճկուն
ավագ դպրոցում հիմնական և նպատակային ծրագրերով կրթության կազմակերպման հստակեցում
ուսումնական բնագավառներում ընդգրկված առարկաների որոշակի վերանայում
կարգավորումներ մասնագիտացված և հատուկ դպրոցների վերաբերյալ
սովորողի ծանրաբեռնվածության կառուցվածքի փոփոխություն:
Ավելին՝ https://escs.am/am/news/33631