«Նիկոլ Փաշինյանի թիմն աննախադեպ ծավալի ապատեղեկատվություն է կիրառում, լցնում դաշտ»․ Կարեն Վրթանեսյան

«Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ վերջին շրջանում «հիբրիդային» բառը շատ մոդայիկ է դարձել, ռեկորդային հաճախականությամբ են այն օգտագործում․ «Հիբրիդային բառի ռեկորդ է․ բոլորը հանկարծ դարձել են հիբրիդային մասնագետներ։ Հայկական քաղաքական դիսկուրսում, երբ ասում են՝ հիբրիդային սպառնալիքներ, պատերազմ, հասկանում են կոնկրետ ու նեղ բաներ։ Նախ հասկանում են ենթադրյալ ՌԴ-ի կողմից կատարվող գործողություններ, երկրորդը՝ նկատի ունեն հիմնականում քարոզչական ներգործություններ՝ ֆեյք նյուզ, մանիպուլյացիաներ։ Հիբրիդային պատերազմներ, իսկ ավելի ճիշտ հիբրիդային սպառնալիքներ արտահայտությունը գալիս է 2000-ականներից՝ ամերիկացիներին, ու վերջերս դա դարձել է մոդայիկ եզրույթն առաջին հերթին հենց 2014-ին Ղրիմի բռնակցման շուրջ էր։ Արևմուտքը, ում որպես հակառակորդ է դիտարկում, նրան միանգամից մեղադրում է հիբրիդային պատերազմի մեջ»։

Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ Նիկոլ Փաշինյանի թիմն աննախադեպ ծավալի ապատեղեկատվություն է կիրառում, լցնում դաշտ․ «Ամենօրյա ռեժիմով, նաև քայքայիչ նարատիվներ են լցնում դաշտ՝ նույն եկեղեցու դեմ հարձակումները, մեր ինքնությունը հարցականի տակ դնելը և այլն։ Այս ամենը պատահական չէ, այստեղ միայն հակառակորդի կողմից լինելու հարցը չէ, այլ նաև պրագմատիկ հիմք կա այս ամենում։ Քանի որ Եվրոպայում հիբրիդային պատերազմ խոսույթը ՌԴ-ի դեմ ուղղված է, իսկ Նիկոլ Փաշինյանին խիստ անհրաժեշտ է ԵՄ աջակցությունը, եթե դիտարկենք վերջին երկու-երեք տարվա նրա բոլոր գործողությունները՝ դրանք հենց ուղղված են եվրոպացիներին ապացուցելու՝ այ, այսօր՝ ՀՀ-ի դեմ մղվում է հիբրիդային պատերազմ ՌԴ-ի կողմից, և Եվրոպա ջան, արի, հասի, փրկի»։

«Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment