ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ABC Media-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ լրատվամիջոցների՝ խոսքը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի մասին է։