ՖԻՖԱ-ի Տարեվերջի Դասաւորում. Հայաստան 106-րդ Դիրքին Վրայ Աւարտեց

ՖԻՖԱ-ն վերջերս յայտարարեց 2025-ի դեկտեմբերի տղոց ազգային խումբերու դասաւորումը, ուր եւրոպական խումբեր գրեթէ մնացին նոյեմբերի դիրքերուն վրայ, մանաւանդ որ ազգային խումբերը մասնաւոր պաշտօնական ելոյթներ չունեցան, բացի արաբական ազգային խումբերէն, որոնք մասնակցեցան Արաբական պետութիւններու ախոյեանութեան:

Ասիական եւ ափրիկեան երկիրներէն անկախ մասնաւոր փոփոխութիւններ տեղի չունեցան դասաւորման մէջ, ուր Հայաստան մնաց106-րդ դիրքին վրայ, մինչ Լիբանանի ազգային խումբը 109-րդ դիրքը գրաւեց: Սպանիա մնաց առաջին դիրքի վրայ, մինչ Արժանթին կը գրաւէ 2-րդ դիրքը:

Ստորեւ` կարեւորագոյն երկիրներու դասաւորումները.

ԿԷՏ
1.- Սպանիա                          1877,18 1877,18
2.- Արժանթին 1873,33
3.- Ֆրանսա 1870
4.- Անգլիա 1834,12
5.- Պրազիլ 1760,46
6.- Փորթուգալ 1760,38
7.- Նետերլանտներ 1756,27
8.- Պելճիքա 1730,71
9.- Գերմանիա 1724,15
10.- Խրուաթիա 1716,88
11.- Մարոք 1713,31
12.- Իտալիա 1702,06
13.- Քոլոմպիա 1701,3
14.- Միացեալ Նահանգներ 1681,88
15.- Մեքսիքա 1675,75
16.- Ուրուկուէյ 1672,62
17.- Զուիցերիա 1654,69
18.- Ճափոն 1650,12
19.- Սենեկալ 1648,07
20.- Իրան 1617,02
……………………………………. ………….
29.- Նորվեկիա 1553,14
……………………………………. ………….
34.- Ալճերիա 1517,68
35.- Եգիպտոս 1515,18
36.- Սկովտիա 1506,77
37.- Սերպիա 1506,34
……………………………………. ………….
54.- Քաթար 1454,96
……………………………………. ………….
106.- Հայաստան 1196,08
…………………………………… ………….
108.- Լիբանան 1187,96

Leave a Comment