Թուրքիայի ՆԳՆ. Անկարայի մոտակայքում կործանված ինքնաթիռում հինգ մարդ է եղել

Անկարայի օդանավակայանից թռիչքից հետո կապը կորցրած Falcon 50 ինքնաթիռում հինգ մարդ է եղել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«Այսօր երեկոյան տեղական ժամանակով ժամը 20:10-ին Անկարայի Էսենբողա օդանավակայանից Տրիպոլի ուղևորվող Falcon 50 ինքնաթիռը 9H-DFJ համարով մեկնել է Տրիպոլի։ Ինքնաթիռում հինգ մարդ է եղել, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադդադը։ Օդանավի հետ կապը կորել է ժամը 20:52-ին։ Անձնակազմը հայտնել է Հայմանայի տարածքում արտակարգ վայրէջքի մասին, սակայն հետագայում կապը կորել է», – գրել է նախարարը X-ի միկրոբլոգում:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ենթադրաբար, տեխնիկական անսարքության պատճառով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը սկզբում խնդրել էր արտակարգ վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում։ IHA գործակալությունը, իր հերթին, հաղորդում է, որ Հայմանայի տարածքում, որտեղ, ենթադրաբար, վթարի է ենթարկվել ինքնաթիռը, լսվել է ուժեղ պայթյուն։

Leave a Comment