Անկարայից մեկնող ինքնաթիռն անհետացել է. ինքնաթիռում Լիբիայի բանակի շտաբի պետն էր


Հասարակություն


Անկարայից մեկնող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

Reuters-ը հաղորդում է, որ ինքնաթիռում է Լիբիայի բանակի շտաբի պետ Մուհամեդ Ալի Ալ-Հադդադը։

Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետն այսօր Անկարայում էր գտնվում թուրք գործընկեր, գեներալ-գնդապետ Սելչուկ Բայրաքթարօղլուի պաշտոնական հրավերով:

Haberturk-ի տվյալներով՝ միջադեպի պատճառով Անկարայի օդային տարածքը փակվել է թռիչքների համար։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ կործանված ինքնաթիռում եղել է 5 մարդ։


Leave a Comment