Հայաստանի ամենաերիտասարդ քաղբանտարկյալի գործը դատախազը տանում է դատարան


Հասարակություն


Հայաստանի ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի վերաբերյալ «Սթրայքբոլ»-ի տարօրինակ գործով քննիչը քիչ առաջ հայտարարեց նախաքննության ավարտ. դատախազը գործը տանում է դատարան։ Այս մասին գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը։

Դե ինչ, մեզ սպասում են հետաքրքիր դատական նիստեր։ Առաջին նիստը՝ հավանաբար հունվարի 7-ին կամ 8-ին։

Հիշեցնեմ, որ Անդրանիկն անազատության մեջ է շուրջ 5 ու կես ամիս. սկզբից 2 ամիս բանտում էր, հիմա՝ տնային կալանքի տակ։

Ի դեպ, երեկ Անդրանիկի ծննդյան օրն էր. դարձավ 19 տարեկան։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։


Leave a Comment