Չեխովի փողոցում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ կա վիրավոր



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment