Անցած կիրակին խաղաղ էր ու հանգիստ։ Չկային կեղծ հավատացյալների թափառախմբերը, չկային կեղծ պատարագները, չկային ատամնատեխնիկ կեղծ դպիրները։ Չկային, քանի որ չկար Նիկոլ Փաշինյանը։ Նա երկրում չէր։ Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Անցած կիրակին ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ խառնակչությունները Նիկոլ Փաշինյանն է կազմակերպում, որ նա է պառակտում հանրությանը, որ նա է պղտորում օդը և լարվածություն առաջացնում։
Չկա Նիկոլ, կա հանդարտություն։ Չկա Նիկոլ, կա խաղաղություն։
Եթե չլիներ Նիկոլը, չէին լինի պատերազմը, պարտությունը, զոհերը, ավերածությունները, անվերջ զիջումները, խայտառակությունների շարքը և նվաստացումները։
Հետևությունը մեկն է՝ եթե չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա Հայաստանը կունենա խաղաղություն, հանդարտություն, հանգստություն և զարգացում։
Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի, որպեսզի լինի Հայաստանը»,-նշել է Արեգնազ Մանուկյանը։