Սուքիասյանի «Gulf» բենզալցակայանները ցանկացած պահի կարող են դառնալ պայթյունավտանգ օջախներ․ Չախոյան

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Gulf» բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի՝ առանց շինարարական թույլտվության և առանց որևէ պարտադիր փորձաքննության․ Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանն ու ասածի իսկությունը հավաստող փաստաթուղթ հրապարակել։ (Այն տեղադրված է հրապարակման ներքևում)

Քաղաքապետարանը, փաստացի, նախորդ տարի մեծ աղմուկով փակեց և ապամոնտաժեց մի շարք բենզալցակայաններ՝ պատճառաբանելով, թե դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո դրանց․ փոխարենը սնկի պես սկսեցին աճել «Gulf» բենզալցակայանները՝ կրկին նույն խախտումներով, կրկին ապօրինի։

Արդեն ակնհայտ է, անցած տարի ոորոշ բենզալցակայաններ դիտավորյալ փակեցին, որ տեղ բացեն «Gulf»-երի համար ու Ադերբեջանից ներմուծվող բենզինը վաճառեն։

Բենզալցակայանները ուղիղ վտանգ են ներկայացնում, քանի որ կառուցվել են առանց փորձաքննության և կարող են ցանկացած պահի դառնալ պայթյունավտանգ օջախներ։

Եվ այստեղ մի պարզ հարց է առաջանում․ ինչպե՞ս եղավ, որ Տիգրան Ավինյանը «տեսավ» ու քանդեց մի շարք ապօրինի բենզալցակայաններ, բայց «չնկատեց» իր կուսակից Խաչատուր Սուքիասյանի՝ սնկի պես աճող «Gulf»-երը, այդ թվում՝ հենց Երևանի քաղաքապետարանի կողքին կառուցվածը»,- նշել է Չախոյանը։

Սուքիասյանի «Gulf» բենզալցակայանները ցանկացած պահի կարող են դառնալ պայթյունավտանգ օջախներ․ Չախոյան

 

Leave a Comment