Հալեպում բախումների հետևանքով հայ կնոջ տուն է վնասվել, այս մասին «Սպուտնիկ Արմենիային» ասել է Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կառույցները։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին։ Միայն մի հայ կնոջ տուն է վնասվել»,-նշեց Գաբրիելյանը։
Նրա խոսքով` վնասներ գրանցվել են քաղաքի քրդական թաղամասերին հարակից տարածքներում։ Հալեպում երկու քրդական թաղամաս կա, որոնք գտնվում են խիտ հայկական բնակչություն ունեցող տարածքների մոտակայքում։ Հալեպում հայ համայնքն ավելի կենտրոնացված է, ինչը այն դարձնում է խոցելի, եթե իրավիճակը սրվում է։
Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրությանը, ապա ըստ Գաբրիելյանի` ներկայումս հայերը Սիրիան լքելու մտադրություն չունեն։
«Մարդիկ սովոր են նման իրավիճակներին», – նշեց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։