ԵՄ առաքելության խումբը Հայաստանում կլինի եկող տարի․ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում է

Օրենսդրություն և ռազմավարություն․ ԵՄ Գնահատման առաջին առաքելությունը  դեկտեմբերի սկզբից Հայաստանում գնահատել է վիզաների ազատականացմանն առնչվող օրենսդրությունն ու ռազմավարությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է, որ եկող տարի արդեն Հայաստան կժամանի գնահատման երկրորդ խումբը։ Ղազարյանը հույս ունի, որ արդեն հաջորդ տարվա կեսին կլինի առաջընթացի մասին առաջին զեկույցը։ Եվրամիությունը երկրների առաջընթացը հենց այդ զեկույցներով է գնահատում։ Այդ զեկույցների հետո հնարավորություն կլինի դիմելու Եվրոպական հանձնաժողովին և առաջարկելու ազատականացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար։ 

           

Leave a Comment